Կանանց կերպարը հայաստանյան ԶԼՄ-ներում

ԶԼՄ-ներում կնոջ ոչ կարծրատիպային կերպարի ստեղծումը հիմնարար նշանակություն ունի կանանց նկատմամբ խտրական ու կողմնակալ վերաբերմունքը հաղթահարելու և պետական գենդերային քաղաքականության հիմքերն ամրապնդելու տեսանկյունից:


Հայաստանում անցկացված ԶԼՄ-ների գենդերային մշտադիտարկումները բացահայտում են լրատվամիջոցներում, սերիալներում, գովազդում կանանց ու տղամարդկանց չհավասարակշռված լուսաբանման, կանանց դերը նվազեցնող կարծրատիպերի, կանանց նվաստացնող ու վիրավորող վարվելաձևերի և սեքսիզմի նպատակաուղղված վերարտադրման, գենդերային խնդիրների անտեսման հետ կապված բացերը։ Մինչդեռ ԶԼՄ-ները կարող են ոչ միայն վերարտադրել կանանց առաջընթացը խոչընդոտող կարծրատիպերն ու միֆերը, այլ նաև մատուցել հանրությանը կնոջ ոչ կարծրատիպային կերպարը և աջակցել կանանց դերի և նշանակության մասին հանրային ընկալումների փոփոխությանը։

Իրավիճակի գնահատում

Ի՞նչ են փաստում հետազոտությունները

Սկսած 2011 թվականից լրատվամիջոցներում կանանց լուսաբանման ընդհանուր ծավալները չեն գերազանցել 20 %-ը։

Կին խոսնակների/փորձագետների տեսանելիությունը (%-ով) առցանց մեդիայում և հեռուստաալիքների արտադրանքում

  • 11 %
    2011 թ․–ին
  • 14 %
    2014 թ․–ին
  • 19 %
    2019 թ․–ին

Աղբյուրը՝ 2011-2019 թթ. Հայաստանում անցկացված մշտադիտարկումների արդյունքներ

Գենդերային քվոտայի շնորհիվ արձանագրված կին թեկնածուների մասնակցության ընդլայնումը չի զուգորդվել ԶԼՄ–ներում նրանց տեսանելիության բարձրացման հետ։

ԱԺ և ՏԻՄ ընտրություններ 2021․ կին թեկնածուները նախընտրական շրջանում

Աղբյուրը՝ «2021 թ․ ընտրություններում կին թեկնածուների լուսաբանումը հեռուստաեթերում և լրատվական կայքերում» հետազոտություն

2007 թվականից ի վեր կին թեկնածուների տեսանելիությունը հայաստանյան մեդիայում ընտրությունների ժամանակ չի գերազանցել 10 %-ը։


Մինչդեռ նույն ժամանակահատվածում՝


22.6 %-ից մինչև 37 % - աճել է կին թեկնածուների մասնակցությունը ընտրություններին
15 %-ից մինչև 30 % - աճել է դրական շարժընթացն ապահովող քվոտան

Աղբյուրը՝ «2021 թ․ ընտրություններում կին թեկնածուների լուսաբանումը հեռուստաեթերում և լրատվական կայքերում» հետազոտություն

Լրագրողներն են վկայում


«
«․․․Քաղաքական ուժերը իրենց կարևոր մեսիջները մեդիային հասցնում են տղամարդկանց դեմքով: Հավաստիության, արժեքավորության ընկալումները տղամարդկանց հետ են կապում․․․»

»
«․․․ Հենց կանայք են հրաժարվել իրենց մասին նյութեր պատրաստելուց, չեն սիրում լուսանկարվել, անգամ նախընտրական պաստառների վրա հայտնվելուց են հրաժարվում, քանի որ վախենում են թիրախավորվելուց: Ինձ հետ դեպքեր են եղել, կին թեկնածուներն ասել են՝ իմ անունից մի՛ գրեք, ինձ մի՛ լուսանկարեք․․․»

«
«․․․Կանայք ավելի խոցելի են, հանրության բևեռացման պայմաններում ավելի են թիրախավորվում: Նույն արտահայտության համար տղամարդն ավելի քիչ է թիրախավորվում, քան կինը, ու դա բերել է մի վտանգավոր միտման, որ կանայք ավելի են պասիվացել, խուսափում են գալ հարցազրույցների: Եվ դրա մեղավորը նաև սոցիալական մեդիահարթակներում այն մեդիա բուլինգն է, որին ենթարկվում են կանայք․․․»

»
«․․․Ես միշտ փորձում եմ գտնել հետաքրքիր կանանց, կոլեգաներին էլ եմ խորհուրդ տալիս: Մեր խմբագրությունը նույնպես խրախուսում է...»

«
«․․․Մենք կարևորում ենք ասելիքը, ու կապ չունի՝ կին թե տղամարդ, մենք լուսաբանելու ենք: Կատարյալ հավասարություն է․․․»

»

Աղբյուրը՝ Լրագրողների հետ ֆոկուս խմբային քննարկումներ

Եզրակացություն

Հայաստանում անցկացված ԶԼՄ-ների գենդերային մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ կանանց փորձագիտական կամ մասնագիտական կարծիքը շարունակում է շատ դեպքերում անտեսված մնալ, իսկ բովանդակային առումով հանրությանը մատուցվող կնոջ կերպարը հաճախ հիմնված է լինում կարծրատիպերի և խտրական նորմերի վերարտադրման վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանանց առաջընթացը և նրանց լիարժեք մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում:

Լուսանկարները` ԱԺ–ՔՀԿ հարթակի հանդիպում, ՕքսԵՋեն

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լրագրողների գենդերային կրթության ապահովմանը վերաբերող տարբեր նախաձեռնությունների իրականացում, որոնք ուղղված են լրագրողների և լրատվամիջոցների գենդերային իրազեկվածության բարձրացմանը, գենդերային զգայուն լրագրության հմտությունների ձևավորմանը։
  • Լրատվամիջոցների գենդերային զգայունության պարբերական մշտադիտարկումների անցկացում, մշտադիտարկման արդյունքների լայն տարածում ու քննարկում:
  • Մրցանակաբաշխությունների և այլ խրախուսական մեխանիզմների կիրառում՝ ուղղված պետության գենդերային քաղաքականության հարցում ԶԼՄ-ների սոցիալական պատասխանատվության բարձրացմանը:
  • ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների հետ սերտ համագործակցության ապահովում՝ ուղղված լրագրողական էթիկայի կանոնների մեջ գենդերային հավասարության և գենդերային զգայունության ապահովման սկզբունքների, խտրականության, ատելության խոսքի, սեքսիզմի դրսևորումների բացառման պահանջի ներդրմանը:
  • Լրատվական դաշտը կարգավորող օրենսդրության գենդերային զգայունության ապահովում՝ օրենքների գենդերային ուղղորդում։
  • Մեդիաոլորտը կարգավորող և ինքնակարգավորող բոլոր մարմինների կազմում գենդերային հավասարակշռության ապահովում։
կարդալ ավելին
հաջողության բանալի

«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում հավաքագրվել և ներկայացվել են հանրությանը  քաղաքականության մեջ, հասարակական սեկտորում և պետական կառավարման համակարգում հաջողությունների հասած կանանց մուլտիմեդիա պատմությունները։

կարդալ ավելին
Made on
Tilda