Կանանց առաջընթացին նպաստող սոցիալական քաղաքականություն
Սոցիալական քաղաքականության գենդերային զգայունությունը, մայրերին աջակցող սոցիալական ծառայությունների հասանելիությունը կարևորվում են մի կողմից ժողովրդավարական խնդիրների լուծման տեսակետից, մյուս կողմից՝ կանանց առաջընթացի համար հնարավորությունների ապահովման, մասնագիտական կամ քաղաքական կարիերան ընտանեկան պարտականությունների հետ համատեղելու առումով։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում 2023 թվականին իրականացված կանանց աշխատանքային խմբերի հետ մարզային հանդիպումների և փորձագետների հետ քննարկումների արդյունքում առանձնացվել են հետևյալ առաջնահերթությունները․
Երիտասարդ մայրերի համար սոցիալական ծառայությունների փաթեթի մշակում։
Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնելիության աճին ուղղված պետական միջոցառումները բավական արդյունավետ են հատկապես գյուղական բնակավայրերում: Միևնույն ժամանակ ոլորտի փորձագետները նշում են, որ այդ միջոցառումների արդյունքում ծնելիությունն աճում է հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներում, ինչն առանց աջակցող սոցիալական ծառայությունների համակարգի կարող է ունենալ և արդեն իսկ ունենում է կողմնակի բացասական ազդեցություն և սոցիալական ռիսկեր է պարունակում։
Կան ընտանիքներ, որոնք երեխա են ունենում, որ միանվագ նպաստ ստանան՝ 1 մլն, 1,5 մլն, բայց չունեն տնտեսավարման և ծնողավարման բավարար հմտություններ, և գումարը չի ծառայում իր նպատակին՝ երեխայի առողջ զարգացմանն ու սոցիալականացմանը, իսկ ընտանիքը շարունակում է մնալ նույն սոցիալապես խոցելի վիճակում։ Շատ դեպքեր, օրինակներ կան, երբ երեխաները ծնվում են պարտքերը փակելու, խոշոր գնումներ անելու՝ կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա և այլն, կամ ընտանիքի այլ տնտեսական խնդիրները լուծելու համար։ Նման ընտանիքներում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված շատ խնդիրներ են առաջանում։
Այդ միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից․ աճում է ծնելիությունը, աճում է երրորդ և հաջորդ երեխաներ ունենալու միտումը:
Լուսանկարները` ՕքսեՋԵնի մարզային հանդիպումներից
Կանանց հետ մարզային քննարկումներից
Անհրաժեշտ են սոցիալական աջակցության տարբեր ձևեր և մոտեցումներ, ժամանակին միջամտության հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն երեխաների ծնունդների թվաքանակի աճ, այլև ծնված յուրաքանչյուր երեխայի սոցիալական պաշտպանությունը։
Լուսանկարները` ՕքսեՋԵնի մարզային հանդիպումներից
Աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարություններին
Չնայած այն առաջընթացին, որն արձանագրվել է աշխարհում հանրային ծառայությունների հասանելիության առումով, հատկապես նոր հավելվածների և ավելի մատչելի հեռախոսների առկայության շնորհիվ, դեռևս առկա են մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ ապահովելու համար, որ կանայք հավասարապես ընդգրկվեն թվային հարթակներում: Հատկապես կանանց խոցելի խմբերի ներկայացուցիչները շարունակում են հետ մնալ տեղեկատվական տեխնոլոգիաների և հանրային ծառայությունների առցանց հարթակները արդյունավետորեն օգտագործելու հնարավորություններից:
Հայաստանում ցանկացած հանրային ծառայության օգտատերերի 50 %-ը, իսկ նախակրթական, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների ոլորտում՝ ավելի մեծ տոկոսը կանայք են և հանրային ոլորտի փոփոխությունների համատեքստում նրանք ավելի խոցելի են դառնում։ Մասնավորապես, թվայնացման մարտահրավերները կարող են հատկապես ուժեղ արտահայտված լինել կանանց և աղջիկների շրջանում այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են տարիքը, հաշմանդամությունը, կրթական մակարդակը, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելը, լեզվի չիմացությունը, միգրանտի կամ փախստականի կարգավիճակը և այլն։
Կանանց աշխատանքային խմբերի և փորձագետների հետ թվայնացված հանրային ծառայությունների հարթակների հասանելիության քննարկման ժամանակ հատկապես կարևորվել են կանանց հետևյալ խոցելի խմբերի համար դրանց հասանելիության խոչընդոտները՝
Հանրային ծառայությունների հասանելիության մարտահրավերները հաղթահարելու համար պետական մարմինները պետք է որդեգրեն թվային փոխակերպման ռազմավարական մոտեցում, որը ներառում է հստակ նպատակներ, իրականացման ճանապարհային քարտեզ և շարունակական հաղորդակցություն աշխատակիցների, հաճախորդների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի հետ:
Թվայնացման գենդերային բացերի նվազեցմանն ուղղված քաղաքականությունները կզորացնեն կանանց՝ կանխելով և նվազեցնելով գենդերային անհավասարությունը աշխատաշուկաներում և բարելավելով կանանց հանրային ներգրավվածությունը:
Լուսանկարները` ՕքսեՋԵնի մարզային հանդիպումներից
Ավելին...